HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան եվրոպացի գործընկերներին հայտնել է արկերի կրիտիկական պակասի մասին

Ուկրաինան կանգնած է հրետանային արկերի կրիտիկական պակասի առջև։ Այս մասին, ըստ Bloomberg գործակալության, ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի՝ Եվրամիության երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներին ուղղված նամակում։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքով՝ սպառազինության պակասի հետ կապված իրավիճակն օրեցօր խորանում է: Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են օրական 2000 արկ արձակել 1500 կիլոմետր երկարությամբ ճակատային գծում։ Նամակում նշվում է, որ դա երեք անգամ պակաս է, քան նույն ժամանակահատվածում օգտագործում է Ռուսաստանը։

Ումերովի գնահատմամբ՝ Ուկրաինային ամսական 155 մմ տրամաչափի 200 հազար արկ է անհրաժեշտ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարը կրկին կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին կատարել մեծ ծավալներով զինամթերք մատակարարելու իրենց խոստումները:

2023 թվականի մարտին Եվրամիությունը խոստացել էր 12 ամսվա ընթացքում Ուկրաինային տրամադրել շուրջ մեկ միլիոն հրետանային արկ։

2024 թվականի հունվարի վերջին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիության երկրներն Ուկրաինային են փոխանցել խոստացված 1 միլիոնից ընդամենը 330 հազար արկ։

Այս տարվա մարտին ԵՄ-ն նախատեսում է Կիևին փոխանցել ևս 200 հազար արկ։ Բորելը նշել էր, որ «եվրոպական պաշտպանական ողջ մեքենան» աշխատում է, որպեսզի մինչև տարեվերջ ԵՄ երկրները կարողանան ավելի քան մեկ միլիոն արկ փոխանցել Ուկրաինային:

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter