HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան հայտարարում է գարնանը նոր հակահարձակման պլանների մասին

Ուկրաինական բանակը գարնանը կանցնի նոր հակահարձակման։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում։ 

«Այդ ժամանակ ռուսական ներկայիս հարձակումը ամբողջովին կթուլանա, և այդ ժամանակ կգա մեր հերթը», - հայտարարել է նա։

Պարբերականը նշում է, որ իր հակահարձակման ավարտից հետո Ուկրաինան, հետ մղելով ռուսական գրոհները, անցել է «ակտիվ պաշտպանության» և զբաղվում է պաշտպանական հզոր ամրությունների կառուցմամբ։ Բուդանովի խոսքով՝ ռուսական զորքերը չեն դադարեցնում փորձերը գրավելու Ուկրաինայի արևելքը։ Մասնավորապես, նրանք հարձակողական գործողություններ են իրականացնում Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի և Ավդեևկայի շրջաններում։

Ուկրաինական ռազմական հետախուզության ղեկավարը խոստովանել է, որ ռուսները «որոշակի հաջողության» են հասել Ավդեևկայի մոտ, սակայն նշել է, որ «դա ամենևին էլ այն չէ, ինչի վրա թշնամու բանակը հույս էր դրել»:

Ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում էլ Բուդանովը հայտարարել էր, որ այս տարվա ընթացքում կարող են ակտիվանալ Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակումները։

Միևնույն ժամանակ նա ուղղակիորեն չի ընդունել Կիևի մասնակցությունը Ռուսաստանի վրա անօդաչուներով հարձակումներին: Բուդանովը պատմել է հիպոթետիկ ծրագրի մասին, որը «ներառում է Ռուսաստանի Դաշնոթյան կրիտիկական և ռազմական ենթակառուցվածքների բոլոր հիմնական օբյեկտները»: Նրա խոսքով՝ Ռուսաստանի բնակիչներն այժմ տեսնում են պատերազմի իրական պատկերը. այրվող նավթաբազաներ, ֆաբրիկաների ու գործարանների ավերված շենքեր։

Լուսանկարը՝ Viacheslav Ratynskyi/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter