HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանթեղ» անսամբլը կազմակերպում է կոմիտասյան համերգաշարի համերգ- դասախոսություններ

Հուլիսի 9-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա հայ դասական երաժշտության մենակատարների «Կանթեղ» անսամբլի կոմիտասյան համերգաշարի 20-րդ հոբելյանական համերգ-դասախոսությունը:

Ծրագրում կհնչեն Կոմիտասի մեներգերը ձայնի (սոպրանո - Անուշ Նազարյան) և դաշնամուրի, դրանց փոխադրությունները ջութակի (ջութակ - Լուսինե Հարությունյան ) և դաշնամուրի, սաքսոֆոնի (սաքսոֆոն - Իշխան Հարությունյան) և դաշնամուրի (դաշնամուր - Արփինե Կալինինա) համար:

Երաժշտական կատարումները կընդմիջվեն «Կանթեղ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար Արփինե Կալինինայի հեղինակած «Կոմիտասի մեներգերը» երաժշտագիտական աշխատության հատվածներով և մեներգերի բանաստեղծական տեքստերով:

Անսամբլի նպատակն է հայ և օտարազգի հանրությանը ներկայացնել հայ դասական երաժշտությունն ակունքներից մինչև մեր օրերը. անսամբլի երգացանկում առանձնակի տեղ են գտել Կոմիտասի, նաև ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Գեղունի Չթչյանի, Լևոն Չաուշյանի, Վահրամ Բաբայանի, Վարդան Աճեմյանի ստեղծագործությունները:

Իր գործունեության ընթացքում անսամբլը մի շարք հրավերներ է ստացել Լոնդոնից, Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայից:

2010 թ. մինչ օրս «Կանթեղ» անսամբլը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով իրականացրել է «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով համերգաշարը` 19 կոմիտասյան համերգ-դասախոսությունով՝ հանդես գալով երևանյան համերգասրահներում և ՀՀ Կոտայքի, Արարատի, Շիրակի, Սյունիքի մարզերի մշակութային և կրթական օջախներում:

Անսամբլը 2012 թ. կոմիտասյան համերգաշարի 8 համերգ-դասախոսությունն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter