HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՍԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստը

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Վահան Քերոբյանը։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

«Նիստին ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2023 թվականի տարեկան հաշվետվությունը։

Զեկուցվել է 2022 և 2023 թթ․ ընթացքում արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների, արդյունքների և եզրահանգումների վերաբերյալ։

Օրակարգային թեմաների թվում էին սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացը, առկա խնդիրներն ու հետագա անելիքները։

Քննարկվել են սննդամթերքի արտադրության/պատրաստման գործընթացների իրականացման ժամանակ արտադրողի/պատրաստողի կողմից վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման և իրականացմանը վերաբերող հարցեր։

Օրակարգում ընդգրկված էր նաև Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter