
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին` ժամը 13։04-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջամշլու գյուղի վերջնամասում բախվել են «Zil» մակնիշի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը և «Ford» մակնիշի բեռնատարը, որի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, արգելափակված վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակի օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել