HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փարիզի Լիոնի կայարանում հարձակման հետևանքով 3 մարդ է վիրավորվել

Փարիզի Լիոնի կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի մայրաքաղաքային ոստիկանությանը։

Վերջինիս տվյալներով՝ հարձակում գործած անձը ձերբակալվել է։ Խոսքը ծնունդով Մալիից 1992 թվականին ծնված տղամարդու մասին է, որը ձերբակալման ժամանակ ոստիկանությանը ներկայացրել է Իտալիայում իրեն տրված վարորդական վկայականը։

Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ առնվազն 3 մարդ տուժել է, նրանց մեկի վնասվածքները ծանր են։ Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 3-ին կայարանի N 3 սպասասրահում, տեղի ժամանակով առավոտյան 08:00-ի շրջանում (Երևանի ժամանակով՝ 11:00-ի)։ 

Ոստիկանները տարհանել են սպասրահի խանութների և ռեստորանների աշխատակիցներին։

Հարձակման պատճառով կայարանում խափանվել է գնացքների երթևեկությունը։ Ուղևորներին «խորհուրդ է տրվել այլընտրանքային երթուղիներ փնտրել»։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter