
Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազաներից մեկը
Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր պրովինցիայում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաընկերությունը։ Ռազմաբազան տեղակայված է Կոնիկո գազի հանքավայրի մոտ։
Արաբական լրատվամիջոցները չեն փոխանցում, թե ով է կանգնած հրթիռակոծության հետևում։
Գազայի հատվածում հակամարտության սրումից ի վեր հաճախակի են դարձել հարձակումները Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։ Հարձակումներն իրականացվում են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Շիա խմբավորումները նախազգուշացրել են, որ արաբական այդ երկրներում կմեծացնեն զինված գործողությունների թիվը, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Իսրայելին:
Բացի այդ, հայտնի չէ նաև, թե արդյոք այս հարձակումը կապ ունի այս գիշեր Իրաքի և Սիրիայի տարածքում իրանամետ խմբավորումների օբյեկտների վրա Միացյալ Նահանգների ավիահարվածների հետ։
Լուսանկարը՝ ifpnews.com-ից
Մեկնաբանել