HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քերոբյանը «Համաշխարհային ներդրումային կոնգրեսի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավման քայլերը

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Համաշխարհային ներդրումային կոնգրեսի» գլխավոր տնօրեն Վալիդ Ա. Ֆարղալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը։ Տեղեկությունը հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկել են Կոնգրեսի կողմից կազմակերպվող «Համաշխարհային ներդրումային համաժողովին» (AIM) Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ներկայացվածությանը վերաբերող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Համաժողովը ներդրումների և զարգացման գլոբալ հարթակ է, որը տարին երկու անգամ հավաքում է ավելի քան 6000 ներդրումային շահագրգիռ կողմերի 160 երկրներից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter