
Կիմ Չեն Ընը ռազմածովային զորքերին հրամայել է պատրաստվել պատերազմի
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի ռազմածովային ուժերին կոչ է արել «պատրաստվել պատերազմի» և պաշտպանել այդ երկրի ծովային ինքնիշխանությունը: Այդ մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայտարարությանը։
«Ռազմանավերի նավաշինարան այցելության ժամանակ Կիմ Չեն Ընը կոչ է արել ուժեղացնել երկրի ռազմածովային նավատորմը՝ պատերազմի նախապատրաստությունն ակտիվացնելու և ծովային ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ասված է պարբերականի հաղորդագրության մեջ։
Փետրվարի 2-ի առավոտյան իր արևմտյան ափագծից Հյուսիսային Կորեան թևավոր հրթիռներ էր արձակել։ Հարավային Կորեայի զինված ուժերի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան հրթիռների արձակումն իրականացրել էր տեղի ժամանակով մոտ 11:00-ին (Երևանի ժամանակով՝ 06:00-ին): Թե քանի հրթիռ էր արձակվել, չէր նշվել։
Լուսանկարը՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության
Մեկնաբանել