Ռուսաստանի հայ համայնքում կկազմակերպվեն հայոց լեզվի դասեր
«Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մենք այժմ մշակում ենք նոր մոտեցումներ՝ մեծաքանակ ռուսահայ համայնքում տեղական մակարդակներում կազմակերպելու հայոց լեզվի դասավանդման արդյունավետ տարբերակ՝ մեր հայրենակիցների կրթական կարիքները լավագույնս բավարարելու համար»,- այսօր մեկնարկած սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագրի ժամանակ ասել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա ուսուցիչներին նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է արտագնա վերապատրաստում Վրաստանում ոչ միայն հայագիտական, այլև մասնագիտական առարկաների գծով՝ «Վրաստանի հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման և ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների՝ իրենց կրթությունը նաև Վրաստանի բուհերում շարունակելու համատեքստում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել