HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրագույն դատական խորհուրդը 4 դատավորի նկատողություն է հայտարարել

Բարձրագույն դատական խորհուրդը 4 դատավորի նկատողություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

«Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել: Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Քրիստինե Մկոյանին, Ռուզաննա Հակոբյանին հայտարարել նկատողություն:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամ Արշակ Վարդանյանը դեմ է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդության բավարարմանը և ունի հատուկ կարծիք»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter