HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը» մշակել է ուսուցչի տարակարգ ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու ձևաչափ

Ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է ուսուցչի տարակարգ ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու ձևաչափ։

Անհրաժեշտ է, որպեսզի ուսուցիչները ԿԳՄՍ նախարարություն փաթեթները ներկայացնելիս առաջնորդվեն ներքոնշյալ ձևաչափով.

  1. Ուսուցիչը տարակարգի շնորհման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով։
  2. Ուսուցիչը դիմումը լրացնելիս նշում է դպրոցի տվյալները, ինչ առարկա է դասավանդում և որ տարակարգի համար է դիմում: Դիմումի վերջում գրում է «Կից ներկայացնում եմ ուղարկվող փաստաթղթերի և նյութերի ցանկը» նախադասությունը և դրանից հետո թվարկում ներկայացվող փաստաթղթերի անվանումները:
  3. Ուսուցիչը դիմումում նշում է իր անձնական տվյալները՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
  4. Տեքստային նյութերը ներկայացվում են .doc կամ .docx կամ .pdf ձևաչափով։
  5. Նկարները ներկայացվում են jpeg կամ png ձևաչափով։
  6. Տեսագրությունները ներկայացվում են MP4 ձևաչափով։
  7. Ուսուցիչը ներկայացվող բոլոր փաստաթղթերը հավաքում է էլեկտրոնային թղթապանակներում։ Յուրաքանչյուր թղթապանակ կրում է կարգի տվյալ կետի անվանումը։ Այդ թղթապանակում տեղադրվում են այդ կետով պահանջվող համապատասխան նյութերը: Այլ անվանումներով թղթապանակները չեն դիտարկվելու։
  8. Դիմումի ամսաթվից հետո ուղարկված կամ տեղադրված փաստաթղթերը և թղթապանակները չեն ընդունվելու։
  9. Դպրոցի տնօրենը ստուգում է ուսուցչի կազմած նյութերի փաթեթը, համոզվում է, որ այն կազմված է պատշաճ ձևով և նրա երաշխավորությամբ փաթեթը ուսուցչի կողմից ներկայացվում է ԿԳՄՍՆ։ Տնօրենի այս պարտականությունը նկարագրված է ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 48-րդ կետի 15-րդ ենթակետում:

Ներկայացված ձևաչափին չհամապատասխանող փաթեթները չեն դիտարկվելու և վերադարձվելու են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter