HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթաթոշակներ իտալական բուհերում մագիստրոսական դասընթացների համար

2024-2025 թթ. ակադեմիական տարվա համար մեկնարկել է «Ներդրի՛ր տաղանդդ Իտալիայում» "Invest your talent in Italy" կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

«Ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար: 

Գրանցումների վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 1-ն է:

Ծրագիրն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Իտալիայի առևտրական գործակալության և ակադեմիական առաջխաղացման ու ուսումնական կողմնորոշման կենտրոնի "UNI-ITALIA" հետ համագործակցությամբ:

Ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter