HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն ազդարարել է Մերձավոր Արևելքում նոր հարվածների մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգները ծրագրում է շարունակել հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի այն թիրախներին, որոնց «աջակցում է Իրանը»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նախօրեին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսել էին Եմենի հութիների ենթակառուցվածքներին ավիահարվածների երրորդ ալիքը։ Իսկ ուրբաթ օրը ՝ փետրվարի 2-ին, ամերիկյան զորքերը հարվածներ էին հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող իրանամետ ուժերի օբյեկտներին, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել էին։

Բացի այդ, Սալիվանը չի բացառել կամ հաստատել, որ ԱՄՆ-ն կարող է հարվածներ հասցնել Իրանի միջազգայնորեն ճանաչված տարածքին։ «Ես միայն կասեմ, որ նախագահը մտադիր է վճռականորեն պատասխանել մեր ժողովրդի վրա հարձակումներին։ Նախագահը նաև չի ուզում ընդլայնել պատերազմի մասշտաբները Մերձավոր Արեւելքում»,- NBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին անհայտ անօդաչուն հարված էր հասցրել Հորդանանում ամերիկյան Tower 22 ռազմաբազային։ Դրա հետևանքով զոհվել էր ամերիկացի 3 զինվորական, իսկ ավելի քան 40-ը վիրավորվել։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ անօդաչուն արձակվել է Իրաքի տարածքից՝ Իրանի կողմից աջակցվող գրոհայինների կողմից։

Ջո Բայդենի վարչակազմը խոստացել էր պատասխանել այդ հարձակմանը և դիտարկում էր մի քանի տարբերակ, այդ թվում Իրանի տարածքին ուղիղ հարվածը։ Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը, այս տարբերակը առաջնային չի եղել, քանի որ սպառնում էր ընդլայնել հակամարտությունը։

Հունվարի 30-ի երեկոյան Բայդենը հայտարարել էր, որ խորհրդականների հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացրել պատասխանի մասին, որը չի հանգեցնի հակամարտության հրահրմանը:

Լուսանկարը՝ Delil Souleiman/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter