
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում փետրվարի 7/8-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 7-ին՝ ժամը 09.00-ից մինչև փետրվարի 8-ը ժամը 09.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյան փողոցների, Եղվարդի խճուղու, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,
- Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 20-26, 30, 37 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել