
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնին ՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նոր Զելանդիայի ազգային տոնի՝ Վայթանգիի օրվա առթիվ:
Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, և ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքերով խորացնելու մեր միջպետական համագործակցությունը: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների և կառավարությունների նվիրումը ժողովրդավարական արժեքներին ամենալավ հիմքն է Հայաստան-Նոր Զելանդիա երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար:
Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, խաղաղություն և բարօրություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել