HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Փետրվարի 6-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Երևանում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ:

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-7 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35մ/վ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter