HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄՊՀ-ն ընդլայնում է գործունեությունը սպառողների շահերի պաշտպանության ոլորտում 

ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ շրջանակում մեկնարկել է նոր ծրագիր։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ շրջանակում մեկնարկել է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված աջակցության նոր ծրագիր:

Ծրագրով նախատեսվում է սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան մոտարկել ԵՄ լավագույն փորձին, ինչպես նաև զարգացնել Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները:

Սպառողների շահերի պաշտպանությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության կարևոր առաջնահերթություններից է, և հանձնաժողովը նպատակ ունի ընդարձակել գործունեության ծածկույթն այս ոլորտում: Նշենք, որ 2023 թվականի  նոյեմբերից Հանձնաժողովը միացավ նաև Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցին (ICPEN)՝ դառնալով վերջինիս գործընկեր երկիր:  

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ համագործակցությամբ, որի փորձագիտական առաջին առաքելությունն օրերս ժամանել է Հայաստան: 

Առաքելության շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատասխանատուները և լեհ փորձագետները  ուսումնասիրում են սպառողների պաշտպանության վերաբերյալ ՀՀ գործող կարգավորումները, իրավակիրառ պրակտիկան՝  համակարգի ուժեղ և թույլ կողմերը գնահատելու, մոտարկման ու բարելավման անհրաժեշտություն ունեցող հարցերը նախանշելու և կատարելագործման առաջարկություններ ներկայացնելու նպատակով: 

Ծրագրի շրջանակում աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել նաև Արդարադատության նախարարության և էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter