HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Fastex-ը մինչև 5 մլն FTN կտրամադրի «Օլիմպիոնիկ» մարզական հիմնադրամին

Վճարովի բովանդակություն

Այսօր հիմք է դրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի և Fastex-ի միջև գործակցությանը։ Դրա նպատակը Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացման, մարզիկների մրցունակության բարձրացման, վերջիններիս կենսական պայմանների բարելավման, ինչպես նաև ներպետական սպորտի ոլորտում գրանցվող հաղթանակների խթանումն ապահովելն է։

Համաձայն պայմանավորվածության Fastex-ը կտրամադրի մինչև 5 միլիոն FTN (Fasttoken), որպեսզի աջակցություն ցուցաբերվի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։ Ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել և մինչև 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն $FTN-ները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայամանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների: Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար և թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին:

«Հայաստանի Կառավարությունն այսօր հսկայական ուշադրություն է դարձնում սպորտին, բայց ինչպես ամբողջ աշխարհում՝ սպորտը լրացուցիչ հոգածության կարիք ունի: Ամբողջ աշխարհում ընդունված է ներգրավել հովանավորներ, որոնք կլուծեն հարցեր, որոնք չեն մտնում պետության հոգածության տակ եղած հարցերի շրջանակում: Մենք «Ֆասթեքս»-ի հետ նախնական պայմանավորվածություն արդեն ունենք: Շատ գործնական փուլում է մեր քննարկումը: Շատ մոտ ապագայում կկնքենք հուշագիր, դրանից հետո կստորագրվի եռակողմ պայմանագիր ԿԳՄՍՆ-ի, «Ֆասթեքս»-ի և «Օլիմպիոնիկ» հիմնադրամի միջև: Դրանից հետո կունենանք հնարավորություն շատ արագ և կոնկրետ լուծում տալ  բազմաթիվ խնդիրներին»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

«Մենք գիտակցում ենք ներպետական սպորտի զարգացման անհրաժեշտությունը և մարզիկների հաղթանակները խրախուսելու միջոցով ուզում ենք էլ ավելի ընդգծել նրանց ձեռքբերումների և մրցանակների կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի զարգացման և պատմության համար», - նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։

«Fastex-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործառույթը, նախաձեռնել է գործընթաց Հայաստանի սպորտի զարգացմանն ուղղված․ մասնավորապես՝ համաֆինանսավորելով մի շարք ծրագրեր և նախագծեր: Ներկա փուլում մենք ավարտին ենք մոտեցնում բանակցությունների և համապատասխան փաստաթղթերի մշակումը։ Գործակցությունը կրելու է երկարաժամկետ և ռազմավարական բնույթ, որի շրջանակներում Fastex-ը ֆինանսավորելու է սպորտի տարբեր ուղղություններ՝ խրախուսելով ինչպես գործող մարզիկներին, այնպես էլ նոր սերնդի պատրաստումը», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:  

Հավելենք, որ ԿԳՄՍ նախարարությունը և «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամը պարտավորվել են գործադրել բոլոր ջանքերը հուշագրով սահմանված նպատակներն իրագործելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter