HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցվածների 39 տոկոսը ծանոթ չէ Սահմանադրության բովանդակությանը

Սահմանադրության օրվա առթիվ՝ հուլիսի 3-ին և 4-ին «Սիվիլիթաս» հիմնադրամն անցկացրել է հեռախոսային հարցում շուրջ 1100 մարու շրջանում։ Տվյալները համակշռվել են՝ ըստ Հայաստանի բնակչության մարզային և սեռատարիքային բաշխումների: Հետազոտության արդյունքների ընտրանքային սխալը 3,4 տոկոս է: Հարցման արդյունքում գրանցել է 847 հաջողված պատասխան:

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 39 տոկոսը ծանոթ չէ ՀՀ
սահմանադրության բովանդակությանը, իսկ 30 տոկոսը ծանոթ է միայն նրա մի մասին: Սահմանադրությանն ամբողջությամբ ծանոթ է հարցվածների ընդամենը 3 տոկոսը:

Հարցվածների գերակշիռ մեծամասնության կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում չեն պաշտպանվում և հարգվում մարդու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը: Հարցին, թե որքանով է Սահմանադրության այն ձևակերպումը, որ մարդու արժանապատվությունը հարգվում և պաշտպանվում է պետության կողմից, բնութագրում այսօրվա Հայաստանը, հարցման մասնակիցների կեսից ավելին պատասխանել է՝ չի բնութագրում: Միայն 9 տոկոսն է կարծում, որ պետությունը պաշտպանում և հարգում է մարդու արժանապատվությունը:

Սահմանադրությամբ ամրագրված, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունք հանդիսացող խոսքի ազատության առումով ևս հարցվածների կեսից ավելին (51 տոկոս) համարում է, որ Հայաստանում խոսքի ազատության իրավունքը, այդ թվում տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, պաշտպանված չեն:

Իսկ ժողովրդավարության հիմնասյուն «բոլորը հավասար են օրենքի առջև» սահմանադրական նորմը, հարցվածների 73 տոկոսի կարծիքով, այսօր չի բնութագրում Հայաստանը: Միայն հարցվածների 10 տոկոսն է կարծում, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առջև:

Ուշագրավ է, որ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը (83 տոկոս) համոզված է, որ հանցագործության մեղադրյալը պարտավոր է ապացուցել իր անմեղությունը: Մինչդեռ օրենքով հակառակն է ամրագրված:

«Սիվիլիթասը զանգում է» հանրային կարծիքի վերհանման ծրագիր է, որի նպատակն է պարզել բնակչության վերաբերմունքը Հայաստանի հասարակական կյանքի, տնտեսության և այլ բնագավառների զարգացման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter