
Սևանից դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 18:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնահյուսի հետևանքով Սևանից դեպի Դիլիջանի թունել ընկած ճանապարհահատվածը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ժամը 19:18-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Լուսանկարը՝ Փրկարար ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել