HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում հաճախակի դարձած, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ Իրանի ՆԳ նախարարի ներկայիս այցը, վկայում են հայ-իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման և գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարեվերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երևան կատարած այցի ժամանակ արդյունավետ քննարկումներ և բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ համագործակցության պայմանավորվածություններ են եղել, որոնց իրագործման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:

Նախագահն և Իրանի նախարարը երկուստեք կարևորել են Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև փոխգործակցության ընդլայնումը, ինչը, կողմերի համոզմամբ, ավելի կամրապնդի փոխվստահության և դարերի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները: Զրուցակիցներն այդ հարաբերությունների սերտացման գործում կարևորել են նաև իրանահայ համայնքի դերը:

Երկու երկրների միջև համագործակցության խորացման և առանձին ոլորտներում փորձի փոխանակման առումով հեռանկարային է համարվել նաև Մոհամադ Նաջարի ղեկավարած նախարարության ներքո գտնվող արտակարգ իրավիճակների, իրավապահպանության և այլ ոլորտներում կապերի սերտացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter