
Սպասվում է առանց տեղումների եղանակ. եղանակի կանխատեսումը
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 7-ին՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-11-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել