HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհի և զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։ Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ  հոդվածի  1-ին մասով։ 

Ձևավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ: 

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter