ՄԱԿ-ի պայմանագրային մարմինը կուսումնասիրի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում
Ժնև - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կուսումնասիրի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Ուսումնասիրության ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ինտերնետի միջոցով հուլիսի 16-ին և 17-ին:
Հայաստանը մեկն է այն 167 պետությունից, որ միացել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, և ենթակա է մարդու իրավունքների կոմիտեի կողմից կանոնավոր ստուգումների: Մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանում վերջին անգամ դիտարկումներ է անցկացրել 1998 թ.:
Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 16-ին՝ ժամը 17:00-19:00, և հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-15:00 (տեղական ժամանակով): 18 անկախ փորձագետից բաղկացած կոմիտեն, հայաստանյան պատվիրակության հետ կծավալի երկխոսություն՝ Հայաստանում մարդու իրավունքների խթանման կամ պաշտպանության վերաբերյալ:
Այն հարցերի այն շրջանակը, որոնք, ամենայն հավանականությամբ, կդառնան երկխոսության առարկա, կարելի է գտնել այստեղ:
Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել պետական զեկույց՝ մարդու իրավունքների բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ: Մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ նույնպես զեկույցներ են ուղարկել կոմիտեի ուշադրությանը:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել այստեղ:
Մարդու իրավունքների հանձնաժողովի Հայաստանի մասին եզրափակիչ դիտարկումները հասանելի կլինեն հուլիսի 27-ին այստեղ, որից հետո հանձնաժողովի անդամների հետ հնարավոր կլինի հարցազրույցներ կազմակերպել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել