HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն՝ Երևանում. 74-ամյա ամուսինը կրակել է կնոջ վրա

Հուլիսի 9-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցի թիվ 66 տանը հանկարծամահ է եղել 70-ամյա տանտիրուհին:

Պարզվել է, որ նույն օրը նույն տան բնակիչ, 1938 թ. ծնված Ռոբերտ Թադևոսյանն իրեն պատկանող «ՄՌ-18-Մ-Մ» տեսակի, 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ՝ Սիրանուշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետևանքով նա մահացել է:

Հուլիսի 9-ին Ռոբերտ Թադևոսյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել կատարած հանցագործությունը:

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter