HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Արամուս գյուղում․ տուժածներ չկան

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 04։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Արամուս գյուղի ռեստորանային համալիրներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ» դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում այրվում են հացատուն և 2 երկհարկանի տաղավար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։53-ին, մարվել՝ 07։43-ին։ 250 քմ տարածքում այրվել են 7 ձմեռային տաղավար՝ ամբողջությամբ և 2 երկհարկանի (2-րդ հարկը բացօթյա) տաղավար՝ մասամբ։

Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter