
Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը կհանվի Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգից։
«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։
Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում։
Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրավուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված՝ խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- ասված է գրառման մեջ։
Մեկնաբանել