HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է ծառին. կա զոհ և տուժած

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 08։30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ-Գարգառ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել։

Փրկարարները վարորդին և ուղևոր Ռ. Խ.-ի դին (ծնված 1972 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից։

Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։56-ին, մարվել՝ 09։24-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter