HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան անհրաժեշտության դեպքում կբռնազավթի Հարավային Կորեան

Հյուսիսային Կորեան Կորեայի Հանրապետությանը համարում է իր անփոփոխ գլխավոր թշնամին և պատրաստ է բռնազավթել այդ երկրի տարածքն արտակարգ հանգամանքների առաջացման դեպքում, որոնք պահանջում են սեփական անվտանգության ապահովում: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ Կորեայի ժողովրդական բանակի կազմավորման 76-րդ ամյակի կապակցությամբ։

«Ոչ վաղ անցյալում մեր կուսակցությունն ու կառավարությունն ամփոփեցին մեր ժողովրդի պառակտման և դիմակայության պատմությունը։ Հարավային Կորեայի խամաճիկներին՝ որպես մեր երկրի առավել վնասակար և մշտապես գլխավոր թշնամի ճանաչելը ու արտակարգ իրավիճակների դեպքում նրանց տարածքները որպես ազգային քաղաքականություն բռնազավթելու որոշում կայացնելը խելամիտ միջոց է ապագայում մեր երկրի հավերժական անվտանգության, խաղաղության և կայունության համար»,- Կիմ Չեն Ընի խոսքերը մեջբերել է Կորեայի պետական հեռագրային գործակալությունը։

Անցյալ տարի դեկտեմբերյան պլենումի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել էր, որ Կորեայի աշխատավորական կուսակցությունն այլևս հնարավոր չի համարում երկխոսության միջոցով Կորեական թերակղզու խաղաղ միավորումը: Նա հավելել էր, որ ԿԺԴՀ-ն և Կորեայի Հանրապետությունը վերջնականապես դարձել են միմյանց համար թշնամական պետություններ։

Հունվարին էլ Կիմ Չեն Ընն առաջարկել էր սահմանադրորեն ամրագրել Հարավային Կորեայի՝ գլխավոր թշնամու կարգավիճակը, ինչպես նաև պատերազմի դեպքում թույլ տալ Հարավկորեական տարածքի «վերադարձը» ԿԺԴՀ կազմ: Կիմ Չեն Ընը նաև կոչ էր արել հրաժարվել Կորեայի Հանրապետության բնակիչների նկատմամբ կիրառվող «հայրենակիցներ» եզրույթից:

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter