
Երևանի ավագանին 3 նոր անդամ ունի
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։
ԿԸՀ-ն հայտնում է՝ ըստ այդ որոշումների՝ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկեց Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ, Երևանի ավագանու անդամի մանդատներ տրվեցին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին։
Մեկնաբանել