HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». հետաքրքիր զուգադիպություն

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրահանգել է օգտագործել Արաքս գետի ջրերը՝ Ուրմիա լիճը չորացումից փրկելու համար:

«ՉԻ» - Շատ էլ լավ է արել, ափսոս է Ուրմիա լիճը: Արաքս գետն էլ, ինչպես հայտնի է, բազմաթիվ վտակներ ունի, բայց դրանցից միայն մեկի հոսքն է հնարավոր ըստ ցանկության ավելացնել կամ պակասեցնել: Խոսքը Հրազդան գետի մասին է, որով հոսող ջրի ծավալը հեշտությամբ փոխվում է կառավարության որոշմամբ:

Ի դեպ, տեսնես ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում համարյա ամեն օր անձրև է գալիս, բայց մեր կառավարությունը, հայտնի չէ, թե ինչ կանխատեսումների վրա հիմնվելով, որոշել է, որ տարին երաշտ է լինելու, և այդ առիթով պետք է Սևանա լճից նախատեսվածից կրկնակի շատ ջուր վերցնել:

Ավելին, երաշտը կարծես թե հուլիսի վերջին-օգոստոսին էին կանխատեսել, բայց Սևանի մակարդակն արդեն հիմա լրջորեն իջել է և շարունակում է իջնել:

Մի խոսքով, մեր իշխանությունները պատահաբար որոշում են շատ ջուր բաց թողնել Արաքսի վտակով, Իրանի իշխանությունները պատահաբար որոշում են Արաքսի ջրով Ուրմիա լիճը փրկել չորացումից և այլն: Հետաքրքիր զուգադիպություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter