
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Մարզերում փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել