HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը բոլոր ոլորտներում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական կապերի հետևողական զարգացման ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը ճգնաժամերի կառավարման ոլորտում:

Աոկի Յուտական նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը հետաքրքրված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության ամրապնդման»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter