HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում:

Բարեկամ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար:

Վերահաստատում եմ Հայաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Ձեր ղեկավարած կառավարության հետ՝ ի բարօրություն մեր երկրների ու եղբայրական ժողովուրդների»:

Լուսանկարը՝ արխիվային / © ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter