HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Փետրվարի 9-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված իրավախախտումների, դեպքերի ու պատահարների առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման հիմնական ուղիները» թեմայով։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների առաջացմանն ազդող գործոններին, դրանց կանխարգելման ուղիներին, զինված ուժերում արձանագրված իրավախախտումների վիճակագրությանը, արատավոր բարքերի դեմ պայքարին, զինված ուժեր դրանց ներթափանցումը բացառելուն ուղղված աշխատանքներին և կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև մի շարք այլ թեմաների»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter