HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Պալաչին դաբրո չկա

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քավոր, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար Սերժ Սարգսյանի «դաբրոն» չի ստանում:

Հարությունյանը, որը մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ անդամագրվել էր ՀՀԿ-ին և «ՀԺ»-ին տված աղմկոտ հարցազրույցում հայտարարել, որ Աբովյանում հաղթելու է ՀՀԿ-ն, իր հարազատ կուսակցության կողմից նկատողություն ստացավ Ծառուկյանի հասցեին այդ հարցազրույցում հնչեցրած որոշ արտահայտությունների համար:

Այժմ նրա շրջապատը համարում է, որ ՀՀԿ-ն «քցել է» Հարությունյանին, և չի բացառում, որ առաջիկայում վերջինս կլքի ՀՀԿ շարքերը և Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ծառուկյանի և նրա փեսայի՝ Աբովյանի գործող քաղաքապետ Կարո Գուլոյանի դեմ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի սեփական ուժերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter