HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։

Վահան Քերոբյանն անդրադարձել է ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ տնտեսության արդիականության միջոցառման բաղադրիչներին, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման, ինչպես նաև թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրերին։

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Նա նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները»,- հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter