HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսյան խճուղում պայթյուն չի եղել, 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են․ ՆԳՆ խոսնակ

Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում, նախնական տվյալներով, պայթյուն չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Նախնական տվյալներով` 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցույց տրվել»,- նշեց Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ այրվող պահեստային տարածքում տարբեր ապրանքներ են պահվում, այդ թվում՝ սննդամթերք, շինարարական ապրանքներ։ Հրդեհի բռնկման հանգամանքները դեռ պարզ չեն։

Ավելի վաղ Փրկարար ծառայությունը տեղեկացրել էր, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Լուսանկարը՝ Փրկարար ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter