HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Հրազդանի հարկային տեսչության պետի «կացնային» քաղաքականության հետևանքները

Որքան էլ կառավարությունը վկայակոչում է, թե փոքր և միջին բիզնեսն ուշադրության կենտրոնում է, այնուամենայնիվ, Կոտայքի մարզում ստեղծված իրավիճակն այլ բան է փաստում: Հրազդանի տարածքային հարկային տեսչության պետ Վահագն Սահակյանի վարած «կացնային» քաղաքականության արդյունքում շատ գործարարներ փակել են իրենց բիզնեսները: Ձեռներեցները այս կերպ են արտահայտում իրենց բողոքը:

Նրանցից մեկը՝ մի տարեց տղամարդ, «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում բարձրաձայն լացել է՝ դժգոհելով Սահակյանի քայլերից:

Նոր պետի աշխատաոճից դժգոհ են նաև հարկային աշխատակիցները, որոնցից մի քանիսն արդեն դուրս է եկել աշխատանքից:

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը խթանում արտագաղթը, ինչո՞ւ է մարդկանց զրկում աշխատատեղերից: «Ժողովուրդ»-ի այս հարցերին ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանն ահա թե ինչ պատասխան տվեց. «Ըստ համակարգչի՝ Հրազդանը հայտնվել է ռիսկային դաշտում, և այնտեղ վարվում է կոշտ քաղաքականություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter