
Ռուսական զինուժը հրթիռակոծել է Ուկրաինայի Սումիի մարզը. կա 3 զոհ
Ռուսական զորքերը ավիահարվածներ են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այդ մասին հայտնում է Սումիի մարզային զինվորական վարչակազմը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ռուսական ավիացիան յոթ կառավարվող ավիացիոն ռումբ է նետել Սումիի շրջանում։ Դրա հետևանքով ավերվել են գյուղատնտեսական ընկերություններից մեկի բնակելի տներն ու արհեստանոցը։
Վարչակազմը հայտնում է, որ զոհվել է 3 մարդ, ևս 4-ն էլ վիրավորվել է:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հստակեցրել է, որ զոհերն ու վիրավորները գյուղատնտեսական ձեռնարկության քաղաքացիական աշխատողներ են:
Լուսանկարը՝ Սումիի մարզային զինվորական վարչակազմի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել