
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի մոտ գտնվող օբյեկտներին
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա Իսրայելի հարձակման մասին: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել ավիահարվածը և խոցել մի քանի հրթիռ:
Коммерсантъ-ը, հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ հարձակումն իրականացվել Է Գոլանի բարձունքներից, որը գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ։
Ըստ սիրիական կողմի՝ Իսրայելը թիրախավորել է Դամասկոսի գյուղական վայրերում գտնվող օբյեկտները։ Հարձակման հետևանքով կա նյութական վնաս։
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ Իսրայելի պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի զինված ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Իսրայելը հարձակումները բացատրում է նրանով, որ այդ երկրի տարածքում գործում է «ահաբեկչական ենթակառուցվածք»։ Փետրվարի 7-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Հոմս քաղաքին և նրա շրջակայքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել էր։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել