HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական անօդաչուները հարձակվել են Խարկովի վրա. զոհվել է 7 մարդ, որից 3-ը երեխաներ

Ռուսական զորքերը Shahed տեսակի անօդաչուներով հարվածներ են հասցրել Խարկովին և Վելիկի Բուրլուկին, ինչի հետևանքով կա 7 զոհ։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Զոհերի թվում երեք երեխա կա, որոնցից մեկը յոթ, մյուսը չորս տարեկան էր, մի երեխա էլ` մոտ վեց ամսական։ Սինեգուբովը նշել է, որ 5 մարդու մարմին, որոնց թվում եղել են 3 երեխաները, հայտնաբերվել են մասնավոր տներից մեկում: Եվս 2 մարմին էլ` մեկ այլ օբյեկտում։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 3 մարդ:

Սինեգուբովի խոսքով՝ Խարկովում հարվածները գրանցվել են Նեմիշլյանսկի շրջանում։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել է, որ անօդաչուները հարվածել են բենզալցակայանին, ինչի հետևանքով վառելիքը թափվել է, և հրդեհ է սկսվել: 

Բացի այդ, անօդաչուները գիշերը հարձակվել են նաև Օդեսայի մարզի վրա: Հայտնի է մեկ տուժածի մասին. դա 44-ամյա տղամարդ է, ով ստացել է նախաբազկի բեկորային վնասվածք: «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակ Նատալյա Գումենյուկի խոսքով՝ Օդեսայի ուղղությամբ շարժվում էր 9 անօդաչու։ Դրանք բոլորը խոցվել են։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter