HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ազգընտիրներն այլևս չեն կարող ինտերնետով «հետաքրքիր» ֆիլմեր, կայքեր ու նկարներ նայել

ԱԺ ազգընտիրները ուրբաթ օրը ԵԱՀԿ նախագահ Ռոմպոյի ելույթն ունկնդրում էին «թոփ» վիճակում բառի ամենաուղիղ իմաստով: Նրանց բոլորի առջև դրված էին նոր «լափ-թոփեր»՝ «Ասեո» ֆիրմայի:

ԱԺ «հարվարդյան տղերքն» սկսեցին շատ արագ խորանալ-տնտղել՝ փորձելով հասկանալ՝ ինչն ինչից հետո է: Իսկ գործարար-գեներալական խավը «մոտ չգնաց» դրանց, չզգաց էլ, որ հսկա մոնիտորները փոխարինվել են առավել մոբիլ-ժամանակակից, իրենց աշխատանքը հեշտոցնող տեխնիկայով:

Այս «ինտելեկտուալ» խավի անտարբերությունն ունի նաև մեկ այլ պատճառ. նոր համակարգիչները միացված չեն ինտերնետին, և սաունաներից, ռեստորաններից ԱԺ դահլիճ տարհանված ազգընտիրները չեն կարող այնտեղ «հետաքրքիր» ֆիլմեր, սայթեր, նկարներ դիտել:

Ինտերնետի բացակայության պաշտոնական բացատրությունն այն է, որ վիրուսներ չգան: Հատկապես ինչ վիրուսներ՝ չասացին: Նոր համակարգիչներն ԱԺ «ինտելեկտուալներին» են տրամադրվել Համաշխարհային բանկի վարկային ծրագրով: Հները, ասացին, առայժմ պահեստավորված են, հետո կբաժանվեն ֆրակցիաներին ու աշխատակազմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter