Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Փետրվարի 11-ին` ժամը 13։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից:
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
«Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Մ․ Վ․-ի (ծնված 1978 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը դեպքի վայրում Մ. Վ․-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել