HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրի Պետոսյանն իր հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուին:

Փետրվարի 12-ին Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կենտրոնակայանում, ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետոսյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուին:

Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին:

«Նաիրի Պետրոսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը կազմակերպության շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությանը։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը, տարածաշրջանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններն են, որոնց ամրապնդմանն է միտված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Կողմերը նաև ընդգծել են ՍԾՏՀԿ՝ որպես տարածաշրջանային երկխոսության հարթակի կարևորությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի առաջիկա (2024թ. երկրորդ կես) նախագահության նախապատրաստական աշխատանքներին»,- նշված է հաղորդագրությունում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter