HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Այն, ինչ Բաքուն առաջարկում է Հայաստանին, միանգամայն արդարացված է». Ադրբեջանում ՌԴ դեսպան

Բաքուն և Երևանը կարող են շուտով ավարտել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Ռուսական «Известия»-ին տված հարցազրույցում նման պնդմամբ հանդես է եկել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Նրա պնդմամբ՝ Բաքվի առաջարկները Հայաստանին «ճիշտ են և արդարացված»։

«Ղարաբաղի հարցը փակված է։ <...> Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, իմ կարծիքով, միանգամայն արդարացված է։ Դրանք ստանդարտ ձևակերպումներ ու հոդվածներ են, որոնք, որպես կանոն, գոյություն ունեն կողմերի միջև խաղաղության պայմանագրերում: Եվ, սկզբունքորեն, այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, ինձ թվում է, կարելի է բավական արագ ավարտել այդ բանակցությունները»,- ասել է ռուսաստանցի դեսպանը։ 

Դեսպանը հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում: Նա հստակեցրել է, որ դիվանագիտական առումով Մոսկվան և Բաքուն լավ փոխգործակցություն ունեն։ Եվդոկիմովը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Ադրբեջանը տրամադրված է որքան հնարավոր է շուտ հաշտության պայմանագիր կնքել Հայաստանի հետ»:

Մի քանի օր առաջ էլ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ամենահուսալի ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է: 

Նա հույս էր հայտնել, որ «Երևանը կհասկանա դա» և գործի չի դնի արտատարածաշրջանային խաղացողներին։

«Հուսով ենք, որ Երևանում կգերակշռի այն ըմբռնումը, որ հենց եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, այլ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի ու Եվրամիության ներգրավմանն ուղղված ջանքերը»,- նշել էր ռուսաստանցի պաշտոնյան։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter