
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել. ունենք երկու զոհ եւ վիրավորներ
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
«Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ,- նշված է հաղորդագությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել