
ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ «Հետքի»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել