
Գիշերային ժամերին կսահմանափակվի «Վստրեչի» կամուրջի երթևեկությունը
Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ 23:00-ից մինչև փետրվարի 14-ի 07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախ խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհ-Սևան փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել